Կոստա-Ռիկայի նորընտիր նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսը հաստատել է սեփական անձի պաշտամունքի դեկրետը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ այսուհետ երկրում չի կարելի տարածել վահանակներ, որտեղ հիշատակվում է երկրի ղեկավարի անունը:
Սոլիսը այս որոշումը ընդունել է այն բանից հետո, երբ կառուցվող կամուրջների ու ճանապարկների վրա հայտնվեցին վահանակներ իր երդմնակալության արարողության պատվին: Այս ամենը նախագահի կարծիքով կարող է մարդկանց սխալ պատկերացում տալ այն մասին, որ այս ամբողջ շինարարությունն իրականացվում է կառավարության կամ որևէ կոնկրետ պաշտոնյայի կողմից, այլ ոչ թե «ամբողջ երկրի» կողմից:
Սոլիսը հայտարարել է.
«Նախագահի նկարի առջև խոնարհումը վերջացած է, համենայն դեպս իմ կառավարման օրոք»: