«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ Տիգրիտ քաղաքում «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել 160-190 իրաքյան զինվորների:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ կազմակերպությունը հիմնվում է արբանյակների լուսանկարների և երկու այլ նկարների վրա, որտեղ երևում են դիակներով լցված փոսերը:
Դեռևս հնարավոր չէ այցելել քաղաք ու ստուգել ամենինչ տեղում, սակայն ենթադրվում է նաև, որ զոհերի քանակն ավելի շատ կլինի:
Հիշեցնենք նաև, որ այս խմբավորումը նախկինում ինտերնետում հրապարակել էր դաժան մահապատիժներ ցուցադրող լուսանկարներ: