ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները այսօր չկայացրեցին որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: ИТАР-ТАСС-ի տեղեկություններով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն ապագայում: Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«ԵԽ-ն հիզեցնում է, որ Եվրոպական Հանձնաժողովը, եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը և ԵՄ անդամ երկրները կատարել են նախապատրաստական աշխատանքներ միջոցների հնարավոր ուղղություններով, համաձայն ԵԽ հանձնարարության, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել հետագա քայլեր այն դեպքում, եթե դա պահանջեն Ուկրաիանայի արևելքում ընթացող իրադարձությունները»: 

Ինչպես նաև հաստատվել է Ղրիմիցի ապրանքներ ներկրելու արգելքը, եթե դրանք չունեն ուկրաիանական սերտիֆիկատ: