Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն երկրի արևելքում հրադադարի ռեժիմի ժամկետը երկարացրեց ևս 3 օրով, մասնավորապես մինչև երկուշաբթի օրը, ժամը 22:00: 

Ինչպես տեղեկացնում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջը, այս որոշումն ընդունվել է անջատողականների հետ խորհրդակցելուց հետո և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. 

«Ուկրաիանան ակնկալում է, որ ուժի գործադրման դադարեցման ժամանակահատվածում կփակվեն նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում վարձկանների կոդավորման կետերը, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի տարածքներում կդադարեցվի անօրինական զինված խմբավորումների տեղաշարժերը»:

Անձամբ Պորոշենկոն հույս է հայտնում, որ կսկսվի նաև իր կողմից մշակված «Խաղաղ պլանի» իրականացումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որպեսզի իրենց վերահսկողության տակ վերադառնան նաև Ռուսաստանի հետ սահմանին գտնվող 3 անցման կետեր:

Հիշեցնենք նաև, որ երեկ վերջապես կնքվեց ԵՄ և Ուկրանայի միջև ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը: