«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ:

Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամ վնաս: «Այս հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»- եզրակացրել է անկախ աուդիտորը:

Այլ կերպ ասած, ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բարձրացնել էլէներզիայի սակագինը և այդ հարցով այսօր ՀՕԿՀ-ն նիստ է գումարելու»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: