«Իրավունք» թերթը գրում է.
««Իրավունքն» անդրադարձել էր, որ հունիսի 22-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի առաջին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել էին, որ 44 համարի երթուղայինում չորս սևամորթ երիտասարդ վիճաբանում և հարվածում են ՀՀ քաղաքացու։ Չորս օտարերկրացիները բերման են ենթարկվել բաժին։
Մեր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրին հետևյալը. «Օտարերկրյա քաղաքացիներից երկուսը Կոտ դ՛Իվուարի Հանրապետության քաղաքացիներ են, մեկը՝ Գվինեայի Հանրապետության, մյուսը՝ Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն»։
Ինչ խոսք, ակնհայտ է, որ թեմային բավական զգուշավոր են վերաբերվում պատկան մարմինները, որ հիմա էլ հայերիս չպիտակեն, թե ռասիստ ենք։ Այնուամենայնիվ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ինչ-որ աֆրիկացիներ կարող են գալ ու մեր հողի վրա մեր հայրենակցին ծեծի ենթարկել»։
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: