«Ժամանակ» թերթը գրում է.
Երբ Ադրբեջանը հերթական անգամ, և այս անգամ աննախադեպ ուժգնությամբ, հրետակոծում էր Տավուշի մարզում Հայաստանի տարածքը՝ սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակիչներին, Հայաստանի իշխանությունները պե՛տք է որ, պարտավոր էին ուղղակի ՀԱՊԿ-ի պետություններին դիմել և հարցը բարձրացնել առնվազն քննարկելու, խորհրդակցությունների համար: Սակայն Սերժ Սարգսյանը չի անի ոչ մի այլ բան, որը կարող է բարկացնել Ռուսաստանին, չմտնել Ռուսաստանի պլանների մեջ, հակասել այդ պլաններին:
Հայաստանում Սերժ Սարգսյանի լիովին «հասկանալի» լռության պայմաններում անհասկանալի լռություն են պահպանում խորհրդարանական ուժերը, այսինքն՝ նրանք, որոնք իրենց չեն համարում իշխանական մեծամասնության մաս: Չգիտես ինչու, նրանք էլ որևէ կերպ չեն բարձրացնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դաշնակցային պատասխանատվության և պարտավորությունների հարցը:
Հայաստանի խորհրդարանական ուժերը իրենց լռությամբ, իսկ շատերն էլ ուղղակի բաց տեքստով վավերացրել են Սերժ Սարգսյանի բոլոր արտաքին քաղաքական որոշումները, որոնք Հայաստանը տարել են դեպի Մաքսային միություն և հասցրել մի իրավիճակի, երբ երկիրն ըստ էության վերածվել է ՄՄ անդամների ու Ադրբեջանի համատեղ խաղի մեջ կիրառվող գնդակի»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում:


