Խոյ: Այսօր աշխատելու համար այնքան էլ հարմար օր չէ: Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները հաճույք են ստանում ոչ պաշտոնական շփումից, այդ իսկ պատճառով այս օրը կարող եք անցկացնել` հանդիպելով ընկերների հետ, գնումներ կատարելով:
Ցուլ: Այս նշանի ներկայացուցիչները պետք է հասցնեն անել ամեն ինչ, անգամ կարող է երկար մնան աշխատանքի վայրում: Լավ հարաբերություններ ունեք ղեկավարության հետ, անգամ կարող եք բարեկամներ ձեռք բերել:
Երկորյակներ: Դուք աշխատում եք ջանասիրաբար և մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավորությունը շատ մեծ է: Աշխատակիցների հետ դժվար եք ընդանուր լեզու գտնում, բայց վստահ եք Ձեր ուժերի վրա:
Այսօր բարենպաստ պայմաններ կան անձնական կյանքում փոփոխություններ կատարելու համար:
Խեցգետին: Այս օրը Ձեր առջև կբացի մասնագիտական հաջողություններին հասնելու մեծ հնարավորություններ: Շատերը կարող է փոխեն իրենց աշխատանքը, և այդ որոշումը ճիշտ կլինի:
Անձնական հարաբերություններն այսօր այնքան էլ բարենպաստ վիճակում չեն: Ավելի լավ է նոր ծանոթություններ ձեռք չբերել:
Առյուծ: Աշխատանքում մեծ հաջողությւոններ ունեք, սակայն դրա համար այնքան էլ մեծ ջանքեր չեք գործադրում: Այսօր հմայիչ եք և կարող եք գերել ցանկացածին: Հնարավոր է, որ անսպասելի գումար ստանաք:
Կույս: Այսօր բավականին շատ կարևոր գործեր ունեք: Սակայն կարող եք մի քանի բան միանգամից անել:
Կշեռք: Այսօր անզգույշ եք: Հաճախակի սխալներ եք թույլ տալիս: Մտերիմները փորձում են օգնել, կարող է անսպասելի նվերներ ստանաք:
Կարիճ: Դուք ընդանուր լեզու չեք գտնում ղեկավարության հետ, բայց լավ հարաբերություններ ունեք աշխատակիցների և մտերիմների հետ: Այսօր ցանկալի է չզբաղվել ֆիզիկական աշխատանքով, իսկ եթե մարզվում եք, ապա միայն մարզիչի ներկայությամբ:
Աղեղնավոր: Բարենպաստ օր է, որը Ձեր առջև բացում է նոր հնարավորություններ: Կարող եք նոր գործեր սկսել:
Օրվա երկրորդ հատվածը ավելի լավ է անցկացնել մտերիմների հետ: Բարենպաստ օր է առևտուր կատարելու համար:
Այծեղջյուր: Դժվար ընտրություններ պետք է կատարեք: Դժվար եք շփվում նոր ծանոթների հետ:Սկսված գործերը չեք կարողանում վերջացնել:
Այսօր Ձեզ համար ամենակարևորը հանգիստն է: Կարող եք անգամ գնումներ կատարել:
Ջրհոս: Անսովոր արարքներ եք անում և հաջողություն ունենում այնպիսի գործերում, որտեղ ուրիշները չեն կարողացել հաջողության հասնել: Մի սահմանափակվեք աշխատանքով: Կարող եք փոխել իմիջը:
Ձկներ: Այսօր այնքան էլ հարմար չի կարևոր հարցեր լուծելու համար, սակայն կարող եք հեշտությամբ լուծել ընթացիկ հարցերը:
Շատ սուր ինտուիցիա ունեք, որը թույլ է տալիս լավ հարաբերություններ հաստատել մտերիմների հետ:


