Ֆրանսիական ոստիկանության կորուպցիայի հետ պայքարի բաժինը հարցաքննության է կանչել նախկին նախագահ՝ Նիկոլյա Սարկոզիին: 

Ինչպես հայտնում է Իտառ-Տասսը Սարկոզին արդեն կալանքի տալ է գտնվում: Ժամանակակից Ֆրանսիայում սա առաջին դեպքն է, երբ կալանքի տակ է գտնվում նախկին նախագահը: Այս ռեժիմը նախատեսում է կալանք 24 ժամով և հետագայում կարող է կիրառվել ևս մեկ անգամ: 

Նշենք նաև, որ Սարկոզին անցնում է գործով, որտեղ նրան հնարավոր է մեղադրանք ներկայացնեն «իշխանության չարաշահում» հոդվածով, այսինքն կոնկրետ պաշտոնյայի վրա ճնշում գործադրելով հասնել որոշակի գործողությունների կատարմանը: 

Նախկին նախագահը հետաքնչական մարմինների թիրախում հայտվեց, երբ կասկած առաջացավ իր նախընտրական շտաբը, Լիբանանի նախկին առաջնորդ Մ. Քադաֆիի կողմից ֆինանսավորվելու հետ կապված: