Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Աժ նախկին պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը Սոչի քաղաքում խաղատուն է կառուցում: Թերթի տեղեկություններով` Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ղազարյանն այնտեղ հաճախ է լինում, քանի որ մի քանի բիզնեսներ է բացել: Ամեն դեպքում, թերթը զրուցել է նախկին ազատամարտիկ Մ. Ղազարյանի հետ`պարզելու լուրի իսկությունը: «Սոչիում խաղատուն կառուցելն արգելված է, ես չգիտեմ, թե այդ լուրերը որտեղից են սկսում, որտեղ են ավարտվելու, բայց ասում եմ, որ նման բան չկա: Ասենք որ վերջին անգամ սեպտեմբերին եմ եղել Սոչիում, դա նշանակում է, որ հաճա՞խ եմ լինում»,-դժգոհել է Ղազարյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ բիզնեսներ ունի Սոչիում, նա պատասխանել է. «Դե հիմա ի՞նչ կարևոր է`ունեմ, թե չունեմ»: Թերթը նկատում է, որ Ղազարյանը միակ ՀՀԿ-ականը չէ, որի «բիզնեսների մի մասն արտագաղթել է»: