Հնդկաստանի նոր կառավարությունը վարչապետ Նարենդնա Մոդիի գլխավորությամբ մտադրված է ամբողջությամբ մոդեռնիզացնել երկրի զինված ուժերը: Մոտակա օրերը Դելի կժամանեն զենք արտահանող խոշոր երկրների ներկայացուցիչներ: 

Արդեն իսկ ժամանել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, որի նպատակն է համոզել Հնդկաստանին գնել «Ռաֆալ» տեսակի 126 ֆրանսիական կործանիչ: Սպասվում է նաև, որ Դելի կժամանեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նույնիսկ Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնց նպատակները համընկնում են: 

Նշենք նաև, որ վերջին 10-ամյակում Հնդկաստանը դարձավ խոշորագույն զենք ներկրող երկիրը, առաջ անցնելով Չինաստանից ու Պակիստանից: Վերջերս Հնդկաստանում սկսվեցին իրակացվել պաշտպանակն համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ: Բարեփոխումներն ուղեկցվում են զենքի ոչ միայն տեղում արտադրությամբ, այլև ներկրմամբ: