Մոսկվայի կենտրոնում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: «Կուրսկայա» մետրոյի մոտ` օղակաձև այգու շրջանում ամբողջությամբ մերկ տղամարդ է կանգնած եղել: Նա ձեռքերը վեր պարզած` աղոթում էր: Այս մասին պատմել է ականատեսներից մեկը` Սերգեյ Նեպուտինը: Գրում է rus.ruvr.ru կայքը:

«Այդ մարդը կանգնած էր օղակաձև այգու մեջտեղը, իսկ կողքին հագուստն էր դրած: Նրա հագուստից երևում էր, որ անտուն չի: Նա կանգնած էր` ձեռքերը վեր պարզած, կարծես աղոթում էր»,- ասել է Սերգեյը:

Ոստիկանները բերման էին ենթարկել տղամարդուն, որն էլ հայտնել է, որ այդ կերպ նա շնորհավորում էր կանանց մարտի 8-ը: