Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը այսօր ելույթ ունեցավ ՌԴ դեսպանների ու մշտական ներկայացուցիչների խարհրդում, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ինչպես ՀՀ և Մաքսային միության մասին, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ Եվրասիական տնտեսական միության մասին նա հայտարարել է, որ սա մնացյալ աշխարհից մեկուսացվելու փորձ չէ:
«Առաջ տանելով Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը, մենք ոչ մի դեպքում չենք մեկուսացվում մնացյալ աշխարհից: Պատրաստ ենք քննարկել ազատ առևտրի գոտիներ ստեղծոլու հարցը ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարածաշրջանային միավորումների հետ, առաջին հերթին Եվոպական Միության»,-ասել է ՌԴ նախագահը:
Նա նաև ընդգծել է. «Արդեն շատ շուտով Հայաստանը նույնպես կդառնա լիարժեք անդամ»:
Անդրադառնալով Եվրոպային Վ. Պուտինը ասել է. «Գնալով ավելի շատ եվրոպական քաղաքական գործիչներ ու գործարար մարդիկ հասկանում են, որ Եվրոպան ուղղակի ցանկանում են «օգտագործել» ինչ-որ մեկի շահերից ելնելով, որ այն դառնում է անհեռատես, գաղափարախոսական մոտեցումների գերի»:
Խոսելով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին Վ. Պուտինը նշել է. «Այն ամենն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա իհարկե, կառավարության ներքին գործերն են, բայց մենք շատ ենք ցավում մարդկանց մահվան համար...Դուք գիտեք, որ աճում է փախստականների քանակը ՌԴ-ում, և մենք, անպայմանորեն, կաջակցենք բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը»:
Պուտինը նաև չմոռացավ անդրադառնալ ԱՄՆ և ՌԴ հարաբերություններին, մասնավորապես նա ասել է. «Մենք բացարձակապես չենք պատրաստվում փակել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այժմ երկկողմանի հարաբերությունները այնքան էլ լավ վիճակում չեն, սակայն ոչ մեր մեղքով»: