Եթե համեմատենք 2014-ի հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն ավելացել է 12.5 տոկոսով։

2014-ի հունիսի 9 զոհերի հետ կապված միջադեպերից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է 8-ը: Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 9 զոհերից 2-ը մարտական են՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ իբր «հայկական կողմից արձակված գնդակից»: Դրանցից առաջինը գրանցվել է հունիսի 2-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանին՝ առաջնագծում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է՝ 19-ամյա ժամկետային զինծառայող Զաուր Հասանլըն սպանվել է «հայկական գնդակից»:

Մյուս դեպքի մասին հայտնի է դարձել սույն թվականի հունիսի 16-ին, հրապարակվել է զինծառայողի անունը՝ Քերիմով Սամանդար Ֆազիլ օղլու: Ադրբեջանի ՊՆ-ն չի մանրամասնել, թե շփման գծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը:

7 ոչ մարտական կորուստներից 2-ի պատճառը դժբախտ պատահարն է (ընդ որում՝ 2 դեպքում էլ զինծառայողները պաշտոնական վարկածով ջրահեղձ են եղել), 2-ինը՝ ավտովթարը, 2-ինը՝ սպանությունը, 1-ինը՝ ինքնասպանությունը:

Այս մասին տեղեկացնում է Ռազմինֆոն: