Մեկ օրվա ընթացքում ուկրաինական իրավապահ մարմինները «էական հարվածներ հասցրեցին ահաբեկչական խմբավորումներին, ոչնչացնելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, զինյալներ ու ռազմական տեխնիկա»: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Սակայն նրա խոսքերով իրավապահ մարմինները նույնպես կորուստներ են կրել. մահացել է մեկ զինծառայող ևս 13-ը՝ վիրավոր են: Անջատողականներին հաջողվել է ոչնչացնել 1 տանկ, բեռնատար ու «Դ-30» տեսակի 4 հրանոթ:
Ուկրաինացի փախստականներով լեցուն 2 ավտոբուս չեն կարողացել մտնել Վլադիմիրսկյան տարածաշրջան կրակահերթի պատճառով: Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից նրանց ուղեկցող մեքենաները գնդակոծվել էին:
Ինչպես նաև Ուկրաիանայի իրավապահպան մարմինները գիշերը մասսայականորեն գնդակոծել են Դոնեցկյան տարածաշրջանը: Այս կրակահերթի արդյունքում այրվել են բնակիչների տները, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Արդեն իսկ 18 հազ. ուկրաինացի փախստականներ գտնվում են ռուսական ժամանակավոր տեղաբաշխման կետերում: Այս օրվա ընթացքում նրանց թվաքանակը ավելացել է 360-ով: