15 ժամ տևած հարցաքննությունից հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Ն. Սարկոզին պաշտոնապես դարձավ կասկածյալ «իշխանության չարաշահման ու կորուպցիայի» գործով:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Սարկոզին երեքշաբթի առավոտյան կալանքի տակ է առնվել Փարիզի Նանտերն արվարձանում: Քննիչները փորձում են պարզել, իրական է արդյոք, որ Սարկոզին՝ 2007-2012թթ. նախագահության տարիներին խոստացել է բարձաստիճան դատավորին նոր պաշտոն Մոնակոյում, փոխարեն իր նաընտրական շտաբի հետ կապված գործի մասին տեղեկատվության:
Սարկոզին հերքում է իր կողմից օրենքի որևէ խախտման հնարավորությունը: Նա նաև մտադրություն ուներ 2017թ.-ին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն այս քրեական գործը անկասկած կունենա իր հետրանքները: