Նյու-Յորքի նախկին ոստիկանը, որին մեղավոր էին ճանաչել տասնյակ կանանց փախցնելու, սպանելու և ուտելու ծրագիր մշակելու մեջ, բաց են թողել բանտից պատիժը չեղարկելուց հետո: 

Դատարանի վճռի մեջ ասվում է, որ բացակայում են բավարար ապացույցներ, որ մեղադրյալ Գիլբերտո Վալլեն պատրաստ էր իրագործել իր կանաց սպանելու և ուտելու ծրագիրը, որի մասին նա պատմել էր համացանցում: 

Վալլեն, սակայն արդեն ներողություն է խնդրել իր «մանկական արարքի» համար: Սակայն դատավորը դեռևս ուժի մեջ է թողել ծառայողական բազայից անօրինական կերպով օգտվելու մասին մեղադրանքը: Նախկին ոստիկանը օգտագործել էր ծառայողական բազան իր «ապագա զոհերին» գտնելու համար: 

Հիշեցնենք նաև, որ Գ. Վալլեն ձերբակալվել էր 2012թ.-ին, իր տանը: Դեռևս ոչ մի կին չի տուժել նրա գործողությունների արդյունքում: