Բաքվում տեղի ունեցող ԵԱՀԿ ամենամյա համաժողովը ընդունել է ուկրաիանական ճգնաժամի մեջ Ռուսաստանի մեղավորության մասին բանաձև: Խորհրդականները ձայների մեծամասնությամբ՝ 90-ը 30-ի դեմ, որոնցից 27-ը ձեռնպահ, ընդունել են բանաձևը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ բանաձևի տեքստում ասվում է, որ համաժողովը «դատապարտում է Ռուսաստանի Դաշնության Հելսինկյան սկզբունքների ակնհայտ, կոպիտ և չլուծված խախտումները, այդ թվում այդ երկրի սուվերենիտետի և տարածքային ամբողջականության ցայտուն խախտումները»:
Այս բանաձևը կցվելու է Բաքվի դեկլարացիային, որի քվեարկությունը տեղի է ունեցել այսօր և ընդունվել է: Բանաձևի նախաձեռնող է հանդիսանում ԵԱՀԿ ԱՄՆ պատվիրակության ղեկավարի տեղակալը: