Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ա. Ռասմուսենը Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում Եվրոպայի նոր բաժանում: Այսպիսով նա մեկնաբանել է Ռուսաստանի և Արևելքի տարաձայնությունները ուկրաինական ճգնաժամի հետ կապված: 

Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ Ռասմուսենը կարծում է, որ այսօրվա իրավիճակը «սպառնում է աշխարհի խաղաղությանը, որը ձեռք էր բերվել Բեռլինի պատը քանդելուց հետո...ոչ ոք չի ուզում, որպեսզի սկսվի սառը պատերազմ»: 

«Ես կոչ եմ անում Ռուսաստանին վերանայել իր գործերի ընթացքը, որպեսզի սկսվի վստահության վերականգնման պրոցեսը»,-ընդգծեց գլխավոր քարտուղարը: