«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Նա հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով մեկնելու է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահականում փորձում են այցի օրակարգը ձևավորել այնպես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին լինի Բրազիլիայում, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ներկա գտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ս.Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այց նախատեսված չէ: Սերժ Սարգսյանն այցելելու է Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և Չիլիի Հանրապետություն: Ինչ վերաբերում է այցի ժամկետներին, ապա նախագահականը խոստացել է հավելյալ տեղեկացնել»:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի համարում: