Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործ նախարարները համաձայնության են եկել միջոցառումների փաթեթի շուրջ, որի օգնությամբ պետք է կարգավորվի իրավիճակը Ուկրաինայում: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախրարը ասել է. «Կարելի է ասել, որ նպատակը ձեռք բերված է»: 

Ս. Լավրովը նշել է, որ մասնավորապես պայմանավորվել են շտապ կազմակերպել հրադադարի պայմաններ և ամենամոտ ժամանակներում կանչել կոնտակտային խումբ այս հարցը քննարկելու համար: 

Գերմանիայի արտգործ նախարար Շտայնմայերը ասել է. «Կա կրակի երկկողմանի դադարեցման հստակ նպատակ»: Իսկ Ուկրաիանայի նախարարը հայտարարել է, որ դա հնարավոր է միայն Պորոշենկոյի կողմից ներկայացված «խաղաղ պլանի» իրագործման դեպքում: 

Կողմերը համաձայնվեցին, որ իրավիճակին պետք է հետևի ԵԱՀԿ-ն: Սակայն այս հանդիպումը եղել է երեկ, իսկ այսօր հաղորդվում է նոր զոհերի, գերիների ու այրված տների մասին: