19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը Լոնդոնում համերգի ժամանակ ետնաբեմում ուշաթափվել է, սակայն հանդիսատեսը չի տեսել: Գրում է Daily Mail պարբերականը:
Հանդիսատեսը ստիպված է եղել սպասել նրան 20 րոպե:
Նշենք, որ մի քանի օր առաջ երկրպագուները ստիպված են եղել սպասել երգչին մոտ 2 ժամ: Այդ ժամանակ հանդիսատեսին ոչինչ չասեցին, իսկ Բիբերը բեմում կես ժամ ավել մնաց:
Լոնդոնի իշխանությունը ցանկանում էր անգամ տուգանել երգչին, քանի որ երկրպագուներից ոմանք ստիպված էին շուտ գնալ: Սակայն հետո տուգանքի մասին տեղեկությունը հերքվեց: