«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Ժառանգության» վարչության անդամ, «Արարատնյուզի» լրագրող Հրայր Մանուկյանը երեկ հրապարակել է ձայնագրություն, թե ինչպես է ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն Վլադ Հակոբյանը փորձում հավաքագրել իրեն՝ կիրառելով շանտաժ և սպառնալիքներ:

Ընդ որում, Հակոբյանը սպառնում է ոչ միայն անձամբ Մանուկյանին, այլև նրա հարազատներին, ծնողներին:
Խնդրո առարկա ձայնագրությանը կարող եք ծանոթանալ armtimes.com կայքում»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: