«Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում Ռուսաստանի արտգործ նախարարի տեղակալը ասել է, որ ԱՄՆ-ն սակցիաները վերածել են նոր տեսակի հարձակվողական զենքի, այդ իսկ պատճառով Ռուսաստանը մտադրված է գտնել պաշտպանական միջոցներ: 

Ս. Ռյաբկովը մասնավորապես ասել է. «Այնպիսի տպավորություն է, որ Վաշինգտոնի իշխանական կառույցներում եկել են եզրահանգման, որ ավելի հեշտ ու էժան է կիրառել սանկցիաներ, քան իրականացնել ռազմական ուժի ավանդական օգտագործում: Այսինքն՝ մենք գործ ունենք նոր տեսակի հարձակվողական զենքի հետ»: 

Միևնույն ժամանակ դիվանագետի խոսքերով ՌԴ-ն չի պատրաստվում պատասխանել նույն կերպ, սակայն իշխանությունները կփնտրեն «հակաթույն»: 

Նշենք նաև, որ Միջազգային արժութային ֆոնդը ներկայացրել է հաշվետվություն, ըստ որի հաշիվների սառեցումը ու վիզաների սահմանափակումները, որոնք կիրառվում են պաշտոնյաների նկատմամբ Ղրիմի ՌԴ միացումից հետո, հանգեցրել են $80 մլրդ. կապիտալի արտահոսքի: