Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մարմինը մշակել են քսուքներում և տեղադրել դամբարան: Նման հայտարարություն է արել նախագահի պարտականությունները կատարող Նիկոլաս Մադուրոն: Գրում է vesti.az ադրբեջանական կայքը:

Նրա խոսքերով Վենեսուելայի ժողովուրդն իրենց առաջնորդին հրաժեշտ կտա առնվազն 7 օր, քանի որ մարդկանց թիվը, որոնք ցանկանում են հրաժեշտ տալ Չավեսին, ամեն ժամ ավելանում է:

Չավեսին հրաժեշտ տալու պետական արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին երեկոյան: Այդ կապակցությամբ Վենեսուելա են ժամանելու 55 միջազգային պատվիրակություններ: