Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդել է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության ղեկավար Վ. Կուլիշովի ու «Ռուսաստան այսօր» տեղեկատվական գործակալության տնօրեն Դ. Կիսելյովի դեմ քրական գործ հարուցելու մասին:
Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքերով նրանք մասնավորապես մեղադրվում են «ահաբեկչական գործողություններին աջակցության» մեջ:
Դ. Կիսելյովը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացրած մեղադրանքները «մղձավանջ են»: Նա մասնավորապես ասել է.
«Ես չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ ուկրաինացի նացիստների համար ավելի ու ավելի բնութագրական է աֆրիկական վուդու ցեղի մտածելակերպը...Անվտանգության ծառայության այս հայտարարությունը «մղձավանջային» է: Սա վրեժ է նրա համար ինչ ես չեմ արել, կամ ինչ ես արել եմ իրենց բորբոքված երևակայության մեջ»:
«Մի կողմից սա անեկդոտների համար լրացուցիչ առիթ է, բայց մյուս կողմից սա շատ տխուր է, քանի որ նման կառավարողների հետ Ուկրաինային սպասվում է ծանր ապագա»: