Կուշյովսկյան բանդայի առաջնորդ Սերգեյ Ցապոկը մահացել է Կրասնոդարի բանտում, հաղորդվում է հետաքնչական կոմիտեի կայքում: 

Ցապոկը դատապարտվել էր ցմահ բանտարկության, սակայն պահվում էր բանտում կապված դատավճռի բողոքարկման հետ: Անցած շաբաթվա վերջում նրան տեղափոխել էին քաղաքային հիվանդանոցներից մեկը՝ «ինսուլտ» նախնական ախտորոշմամբ: Առաջին օգնության տրամադրումից հետո նրան տեղափոխել են հիվանդասենյակ՝ հետագա բուժման համար:

Հուլիսի 7-ին նրան հայտնաբերել են մահացած սեփական հիվանդասենյակում: Մարմինը զննելուց հետո չի հայտնաբերվել բռնության հետքեր: Ինչպես տեղեկացնում է BBC-ին՝ Ցապոկը մահացել է սուր սրտային անբավարարությունից: