Սալվադորի նորընտիր նախագահ Սալվադոր Սանչեսը բացել է իր պաշտոնական նստավայրը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է այցելել, որպես գեղարվեստական պատկերասրահ: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ նախկին ձախակողմյան ապստամբյալի խոսքերով, շենքը բաց կլինի այցելությունների համար երկու շաբաթը մեկ անգամ: Նախագահը չի օգտվելու նստավայրից իր նախագահության տարիներին, քանի որ մտադրված է ապրել մասնավոր տանը: 

Մարտին կայացած իր երդմնակալության խոսքի մեջ Սանչեսը խոստացավ կառավարել «բոլորի» համար, պայքարելով կորուպցիայի ու բռնության դեմ: Հիշեցնենք նաև, որ Սալվադորը շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը՝ սպանությունների թվով, չնայած, որ քաղաքացիական պատերազմը այնտեղ ավարտվել է դեռևս 20 տարի առաջ: