Ամերիկայի իշխանությունները դիմել են Եվրոպական խոշոր ավիաընկերությունների կառավարման մարմիններին, որոնք սպասարկում են ԱՄՆ ուղիղ չվերթները, պահանջելով ավելի ուշադիր ստուգել էլեկտրոնային սարքերը, որոնք ուղևորները փոխադրում են իրենց հետ: 

Օրինակ ԱՄՆ թռչող ուղևորներին կարող են խնդրել միացնել հեռախոսը կամ համակարգիչը: Այն դեպքում, երբ դրանց մարտկոցը լիցքավորված չէ, այդ սարքավորումները դժվար թե թույլատրվի փոխադրել իրենց հետ ինքնաթիռ:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Apple և Samsung ֆիրմայի ապրանքներին կհատկացվի հատուկ ուշադրություն: Լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանը կլինի առաջիններից մեկը, որտեղ կիրականացվի մանրակրկիտ զննում: Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը ԱՄՆ-ի նախաձեռնությանը: