Անցյալ շաբաթ Գերմանիայում ձերբակալվել էր գերմանական գաղտնի գործակալության ծառայողի՝ լրտեսության կասկածով: Հետախուզության կարծիքով գործակալը հանդիսանում է ԱՄՆ լրտես Գերմանիայում, և նրանց համագործակցությունը շարունակվում է երկու տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ այս ընթացքում նա ամերիկյան կողմին փոխանցել է ավելի քան 200 գաղտնի փաստաթուղթ:
Գերմանիայի ներքին գործերի նախարարը Վաշինգտոնից այս կապակցությամբ բացատրություններ է պահանջել: ԱՄՆ և Գերմանիայի միջև հարաբերությունները էականորեն սառել են, երբ պարզվել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Ա. Մերկելի հեռախոսազրույցները:
Իսկ այժմ, այս առընչությամբ, Գերմանիայի կանցլերը այս տեղեկությունը որակել է, որպես լրջագույն մեղադրանք Գերմանիայի քաղաքացու նկատմամբ և ասել է, որ եթե տեղեկությունները հաստատվեն, ապա սա կարող է երկրների վստահության խաթարման պատճառ հանդիսանալ: