Ռուս դեպուտատները 100 ռուբլիանոց թղթադրամի վրա հայտնաբերել են պոռնոգրաֆիայի տարրեր: Ժողովրդի ընտրյալներին մասնավորապես շփոթեցրել է մերկ Ապոլլոնի նատուրալիստիկական նկարը:
Ինչպես տեղեկանում ենք НТВ-ից՝ պատգամավոր Խուդյակովը ուսումնասիրելով թղթադրամը հայտնաբերել է, որ այն հակասում է «Երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքին: Նա պնդում է, որ այս թղթադրամը վնասում է երեխաների առողջությանն ու զարգացմանը:
Պատգամավորներից ոմանք առաջարկում են փոխարինել նկարը: Հակառակ դեպքում, եթե Կենտրոնական Բանկը հրաժարվի փոխել թղթադրամի դիզայնը, ապա պատգամավոր Խուդյակովը առաջարկում է թղթադրամի վրա «18+» մակագրությունն ավելացնել: