ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը (ЦРУ) նշել է իր Twitter սոցիալական ցանցում գրանցվելու միամսյակը՝ զավեշտական բրիֆինգով: Դեռևս մեկ ամիս առաջ հետախուզական վարչությունը իսկական ֆուրոր արեց իր գրառմամբ. «Մենք չենք կարող հաստատել կամ հերքել, որ սա մեր առաջին թվիթն է»: Ամբողջ աշխարհի ինտերնետ օգտատերերը գնահատեցին ամերիկյան նուրբ հումորը: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ սկսած այդ ժամանակից գրառումներն այնքան էլ շատ չեն եղել, սակայն արդեն իսկ 670 հազ. մարդ հետևում են դրանց: Իսկ Twitter-յան գործունեության միամսյակը նշելու կապակցությամբ վարչությունը հայտարարել է, որ այսօր կպատասխանի օգտատերերի 5 գլխավոր հարցերին: 

Սրան ի պատասխան օգտատերերը ուղարկել են հազարավոր հարցեր, սակայն այս անգամ նույնպես ԿՀՎ-ն դիմել է կատակի՝ հորինելով համապատասխան հարցեր, այնուհետև պատասխանելով դրանց: 

Առաջին պատասխանն եղել է. «Ոչ, մենք չգիտենք Ձեր ծածկագիրը և այդ պատճառով չենք կարող այն Ձեզ ուղարկել (sorrynotsorry թագով)»: 

Հաջորդիվ նրանք հրավիրել են հայտնի հաղորդավար Էլլեն Դեջեներիսին գալ հյուրության և «սելֆի» նկարել: 

Եվ վերջապես եզրափակող հաղորդագրությունը. «Ոչ, մենք չգիտենք որտեղ է Թուփաքը»: Սա վերաբերվում է հայտնի երգչի երկրպագուներին, որոնց կարծիքով Թուփաքը դեռ կենդանի է: