«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ուժային կառույցների ղեկավարների միջև հարաբերությունները բավականին լարված են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ լարվածության պատճառն այն է, որ վերջինս, լինելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ըստ էության, չի ենթարկվում Աբրահամյանին: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ լարվածությունը շատ հին է, գալիս է 1996 թվականից, և ինչպես ասում են՝ Աբրահամյանը մինչև հիմա չի կարողանում «մարսել» Գասպարյանի մի արտահայտությունը, բացի այդ՝ ոստիկանապետը ևս չի ենթարկվում վարչապետին: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին, ապա դրանք էլ լարվել են, քանի որ Արգամիչը մտածում է, որ Օհանյանն «աչք ունի» իր պաշտոնի վրա: Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանին, ով նշեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»։

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: