«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի «Նոր Արեշ» պոլիկլինիկան, որ չունի շենքային պայմաններ և թշվառության եզրին է, ըստ «ՀԺ»-ի ստացած ահազանգի, բենզին գնելու գործում առաջատար է։ Տարօրինակը սակայն այն է, որ պոլիկլինիկայի բալանսին ավտոմեքենաներ չկան:

Ըստ ահազանգի, բենզինի դիմաց փոխանցումները սույն պոլիկլինիկայից արվում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ կապ ունեցող բենզալցակայանին: Պոլիկլինիկայի տնօրենը Մհեր Սեդրակյանի դուստրն է՝ Ասյա Սեդրակյանը: Երեկ թերթի թղթակիցը գնացել է ահազանգի հետքերով»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: