«Հրապարակ» թերթը գրում է.
«Էջմիածնի հայտնի կրակոցների բուն թեման չնայած փակվել է, բայց Դոն Պիպոյի հարազատները վրդովված են մամուլի հրապարակումներից։ Պիպոյի հոր անունից օրերս մեր խմբագրությունը նամակ է ստացել, որով նա իր վիրավորանքն է արտահայտել որդուն՝ Արթուր Ասատրյանին, նույն Դոն Պիպոյին օրենքով գող ներկայացնելու կապակցությամբ։
Թե ինչու է «օրենքով գող» արտահայտությունն այդպես վիրավորել մեր նամակագրին, թերթը փորձել նրանից ճշտել՝ զանգահարելով նամակում հիշատակված հեռախոսահամարով, սակայն պատասխանեց Դոն Պիպոյի քեռին՝ Իսահակ Դանիելյանը։ «Մեզ վրդովեցնում է, որ էդ պատվավոր տղային, որին նախագահից բռնած բոլորն էլ ճանաչում ու հարգում են որպես մեր ազգի բարերար, դուք օրենքով գող եք անվանում։ Իսկ դրանից մեծ վիրավորանք չկա։ Օրենքով գողերն ինձ համար զիբիլ են ու հասարակության համար էլ են զիբիլ, ես միլիցիայի գնդապետ եմ»,- ասում էր զարմիկի համար վիրավորված քեռին։
Թերթի զրուցակիցը հորդորել է նաև իր զարմիկի անունը չհոլովել նման կեղտոտ պատմություններում։ «Երկու գեներալ իրար դեմ կռվել են, նրա անունն են գրել»»։
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: