«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Արգամիչը, որի պաշտոնավարումը սկսվեց դասական ասույթով՝ «սկսելու եմ ինձանից, իմ մերձավորներից», ապա շատ արագ դստերը «դարձրեց» նոտար, փեսաներին՝ հարկայինի, մաքսայինի պետեր, այնուհետև հորդորեց բոլոր նախարարներին մեկնել մարզեր՝ հանդիպելու գյուղացիներին, հաղորդակցվելու նրանց հոգսերի «հետ»։
Սակայն այս դեպքում ևս, ըստ ականատեսների, Արգամիչը «ցանկացել էր լավ, ստացվել էր ինչպես միշտ»։ Մարզային այցի ժամանակ գյուղերից մեկում նրան է մոտեցել մի գյուղացի և ասել, որ շատ է սիրում ու հարգում... Արթուր Բաղդասարյանին և ուզում է, որ վարչապետն իր կողմից «անպայման բարև տանի»։ «Բարևել է, թե ոչ Արգամիչը Բաղդասարյանին, չգիտենք՝ այսօր տեղի ունենալիք ասուլիսում կփորձենք ճշտել»։

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: