Հանրահայտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը որոշել է չառարկել իր դեմ ներկայացված մեղադրանքին և դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման: Լոս-Անջելեսի շրջանային դատարանը նշանակել է նաև տուգանք գրեթե 81 000 ԱՄՆ դոլրաի չափով: Հիշեցնեմ նաև, որ Բիբերին մեղադրում էին վանդալիզմի մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ սա դեռ ամենը չէ. նրան նաև դատապարտել են 5 օրյա հասարակական աշխատանքների և ստիպել են անցնել զայրույթի կառավարման 12 շաբաթյա կուրս: «Աստղ»-ի անկառավարելի զայրույթը ի հայտ է եկել այս տարվա հունվարին, երբ նա որոշել էր ձու շպրտել հարևանների տներին:
Հարևաններից մեկը դիմել էր դատարան, որի արդյունքում էլ Բիբերը դատապարտվեց 2 տարի ազատազրկման: Բացի այս գործից Բիբերի ևս 2 գործ կա բացված Ֆլորիդայում ու Տորոնտոյում: