«Հրապարակը» գրում է, որ իշխանական որոշ աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառներով սահմանադրական բարեփոխումները կյանքի չկոչվեն: Դրանով է բացատրվում Սերժ Սարգսյանի անտարբերությունը գործընթացի նկատմամբ, ինչպես նաև «միայնակ գայլի» վերածված ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` «բորենիների դեմ» պայքարը, որովհետև բարեփոխումները հիմնականում եղել են նրա իդեա-ֆիքսը:Գագիկ Հարությունյանի գաղափարի նկատմամբ Սերժ Սարգսյանի անտարբերությունը բացատրվում է, նախ` սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային-ընդդիմադիր «նույնական» անտարբերությամբ: Չնայած թերթի աղբյուրները չեն բացառում հակառակ գործընթացի հնարավորությունը ևս. այն է` բարեփոխումները դառնան հանրային լարվածության, բողոքի ակցիաների, «բարիկադների» համար նոր մատրիցա, ինչն այս պահին իշխանություններին ամենևին պետք չէ:Այնուհանդերձ, թերթի տեղեկություններով, պատճառը շատ ավելի խորն է. բանն այն է, որ Եվրասիական միությանն անդամակցությունը և սահմանադրական բարեփոխումները մեկ փաթեթում են: Եթե Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, ապա նախագահական մոդելն այդ դեպքում առավել քան անհասկանալի է դառնում. ճիշտը խորհրդարանական կառավարումն է` օրվա քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից:Բայց Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև Եվրասիական միության կայացումը հայտնվել են մեծ հարցականի տակ՝ «զադնի» է դրվել, մինչև երևա, թե ով ում բարեկամն է:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` «բորենիների դեմ» պայքարը. «Հրապարակը»
