Ուկրաինայի արևելքում, Կիևի կողմից առաջարկված, իրավիճակի կարգավորման «բազմաթիվ ուղիները» մերժվել են Ռուսաստանի ու անջատողականների կողմից, հայտարարել է Պ. Պորոշենկոն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ զրույցի ժամանակ: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Պորոշենկոյի խոսքերով անջատողականները անընդունելի են համարում սկզբում վայր դնել զնեքերը այնուհետև վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: 

Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը հայտարարեց, որ պետությունը պատրաստ է երկխոսություն սկսել նրանց հետ, ովքեր պատրաստ են վայր դնել զնեքերը, և խոստացավ իշխանության ապակենտրոնացում: