«Նկատելով, որ երկար ժամանակ չենք կողմնորոշվում իրեն ինչպես դիմենք` Նառա, թե օրիորդ Կարապետյան, ինքը հասավ մեզ օգնության` ասեք Նաիրա Արտաշեսովնա: «Նաիրա Արտաշեսովնա, ԵԽԽՎ նիստից հետո կարծիքներ հնչեցին, որ պատվիրակության ՀՀԿ կին ներկայացուցիչները բարետես են, սակայն խելացի չեն, փորձի պակաս ունեն, չնայած Էդուարդ Շարմազւսնովը շատ կտրուկ ասաց, որ նրանք և բարետես են, և խելացի, Դո՞ւք ինչ կարծիքի եք»: «Կարծում եմ` անհամեստ կլինի, որ ես տամ նույն գնահատականը, ինչ տվել է պարոն Շարմազանովը, որ մենք նաև խելացի ենք և ընդունակ, բայց մի բան կասեմ` աշխատանքի ընթացքում կերևա, որ բարետես լինելը բացարձակապես չի բացառում խելացիությունը, պրոֆեսիոնալիզմը և հաջողություններ գրանցելը, ավելին` շատ ժամանակ բարետեսությունը նաև օգնում է դրան»,- ինքնավստահ հայտարարեց Նաիրա Արտաշեսովնան»,- գրել է «Հրապարակը»:
Նառա, թե՞ օրիորդ Կարապետյան


