Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հայտարարեց, որ արևելքում պրոռուսական անջատողականների կրակոցների արդյունքում ուկրաինացի զինվորականների մահը չի մնա անպաըիժ: Իր խոսքերով, զինյալները կվճարեն սրա համար «տասնյակ ու հարյուրավոր» իրենց կյանքերեվ:
Ուկրաինական բանակի տվյալներով ուրբաթ օրը մի քանի տասյնակ զինծառայողներ սպանվել էին Ուկրաինայի արևելքում, այն բանից հետո, երբ անջատողականները գնդակոծել են նրանց «Գրադ» տեսակի զենքից: Ուկրաինական կողմը հավաստիացնում է, որ այս զենքը եղել է ռուսական արտադրության:
Հակաահաբեկչական գործողությունների մամլո քարտուղարը մասնավորապես հաղորդել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում մահացել են 23 զինծառայող: