Գովազդն իր պատմական արմատներով հասնում է դեռ Հին աշխարհ, սակայն, ընդունված է համարել, որ մարդիկ առաջին անգամ, իր բուն էությամբ ու տեսակով գովազդ տեսան 1704 թվականին՝ ամերիկյան «The Boston News-Letter» պարբերականի հայտարարությունների բաժնում: Իհարկե՝ դրանից մեկ դար անց միայն, երբ շուկայում աճեց ծառայությունների ու առաջարկությունների թիվը, անհրաժեշտություն առաջացավ դրանց մասին տեղեկատվություն տարածել: Ամերիկացի անվանի գրող Էդգար Ալլան Պոն դարձավ գովազդի առաջին խմբագիրը: Այդ ժամանակ նա աշխատում էր տպագիր խմբագրություններից մեկում և պատասխանատու էր գովազդային հայտարարությունների ստեղծման համար: Եվ, արդեն 1920 թվականին, ռադիոունկնդիրները ևս լսեցին գովազդների ռադիոտարբերակները: Սա ինքնատիպ հեղաշրջում դարձավ ոլորտում, քանի որ մեկը մյուսի հետևից սկսվեցին նոր հաղորդաշարերի պատրաստումները: 

Այսօր արդեն գովազդային բազմազանությունը, թվում է, իր զարգացման գագաթնակետին է: Բայց, որքան կատարելագործվեն հաղորդակցման միջոցները, այդքան էլ առաջխաղացում կապրի գովազդը: