Կայացավ բոլորիս կողմից սպասված իրադաարձությունը. Գերմանիա-Արգենտինա ԱԱ-2014թ.-ի եզրափակիչ խաղը: Խաղի արդյունքում պարզ դարձավ 2014թ.-ի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության հաղթողը՝ Գերմանիայի հավաքականը հաղթանակեց 1:0 հաշվով:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մարիո Գյոտցեն, որը և խփել էր հաղթական գոլը: Չնայած արգենտինացիների պարտությանը FIFA-ն ԱԱ-2014թ.-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լեոնել Մեսսիին:
Խաղին ներկա էին նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գոնսալո Իգուաինի ուրախությունը կարճ տևեց՝ նրա գոլը չհաշվեցին, խաղից դուրս լինելու պատճառով:
Արգենտինայի գլխավոր մարզիչը գնդակը փոխանցում է գերմանական թիմի ավագին:
Երկրպագուներից մեկին հաջողվեց հայտնվել դաշտում:
Մեսսին վրդովված է թիմակիցների խաղից: