Իսպանիայի Պամպլոնա քաղաքում կայացած ցլերի հետ մրցավազքին մասնակցած երիտասարդին կտուգանեն 4000 ԱՄՆ դոլարով, վազքի ընթացքում «սելֆի» նկարելու համար:
Մեծ Բրիտանիայի բնակիչը փորձել է իրեն լուսանկարել ետևից կատաղորեն սլացող ցուլի հետ միասին: Այս լուսանկարը տարածում է գտել սոց. ցանցերում, իսկ օգտատերերը այն անվանել են «ամենավտանգավոր սելֆին աշխարհում»:
Այս վազքի կազմակերպիչները արգելել են մասնակիցներին ինքնուրույն լուսանկարել կամ տեսանկարել մրցավազքը, անվտանգության նկատառումներով: Այժմ այս անսպասելիորեն հանրահայտ դարձած տղամարդուն փնտրում է ոստիկանությունը