«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի քրեական աշխարհում դեռ ամեն ինչ խաղաղ չէ: Կրքերը շարունակում են բորբոքվել այս անգամ էլ հայտնի հակամարտության հանգուցալուծման եղանակների շուրջ: Վերջերս հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկի ջավախահայ մտերիմներից մեկին հենց քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Օշականցի Գևորիկի ընկերները: Պատճառն, ըստ տարածված տեղեկությունների, այն է, որ կալանավայրում իրենց պատիժը կրող տարրերը համարձակվել են ասել, թե Լյովիկ-Գևորիկ «մենամարտում» հաղթող դուրս եկավ Լյովիկը, որ առանց ծեծ ուտելու խնդիրը կարգավորեց:
Այս ձևակերպումը դուր չի եկել Գևորիկի շրջապատի ներկայացուցիչներին, ովքեր պնդել են, թե Գևորիկը համապատասխան «ապտակը»՝ որպես պատասխան ստացել է և պետք չէ սուտ լուրեր տարածել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ի այս հայտնի ծեծից հետո ոստիկանությունը երկրորդ անգամ սկսեց օրենքով գողերի որսը: Թերևս կրքերը հանդարտեցնելու համար»:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: