«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի 12-ին զինդատախազությունը զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեղադրանքով ձերբակալել է Թալինի զինկոմ Տ. Հայրապետյանին, սրտաբանության ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանին և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանին։ Խոսքը գնում է կաշառքների մասին, իսկ ձերբակալվածների թվաքանակն առաջիկայում ավելանալու է։ Երեկ զինդատախազության մամլո ծառայությունը լրացուցիչ տեղեկություն չհայտնեց»։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: