«Ժողովուրդ» թերթը գրում  է. 

«Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշել է իր 58-ամյակը: Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում Մ. Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է: «Նա հուլիսի 14-ին իր ընտանիքի հետ իրենց տանը նշել է: Բայց քանի որ «Երկրապահ» կամավորական միության անդամները համարում են, որ իր ծննդյան օրը տոն է, այդ պատճառով էլ նրանք որոշել են այն այսօր կազմակերպել»,-լրացրեց օգնականը՝ խուսափելով նշել, թե ովքեր կան հրավիրվածների ցանկում: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծննդյան արարողությանը հրավիրված են եղել Մանվել Գրիգորյանի ազգականները, մարտական ընկերները և քաղաքական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: