Ինչպես նշում է РИА-Новости-ն, Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «Եթե Վաշինգտոնը փորձում է քանդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, ապա դա կմնա նրա խղճին»։ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերությունների, բանկերի, անձանց դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ նշելով, որ իրենք շանտաժին դիմանալ չեն պատրաստվում և իրենց իրավունք են վերապահում դիմելու պատասխան քայլերի:
«Մենք եղել ու շարունակում ենք կառուցողական հարաբերությունների համար բաց մնալ բոլոր պետությունների, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար՝ հիմք ընդունելով իրավահավասարությունը, ներքին գործերին չխառնվելն ու կողմերի շահերը հաշվի առնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Газета-ն հավելում է, որ ԱԳՆ-ի կարծիքով՝ նոր պատժամիջոցներով Միացյալ Նահանգները ցանկանում է վրեժխնդիր լինել Ռուսաստանից այն բանի համար, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները չեն համապատասխանում Վաշինգտոնի սցենարին։