Հոլիվուդում ձերբակալել են հայազգի Ալիսա Ենոքյանին, որին մեղադրում են Disney Land-ի կեղծ տոմսեր վաճառելու մեջ: Գրում է Glendalenewspress.com կայքը:
22-ամյա Ալիսա Ենոքյանը համացանցի մեջոցով հայտարարություն է տարածել, որ 50 դոլարով Disney Land զբոսայգու տոմսեր է վաճառում: Նրա ծուղակում են հայտնվել 6 ընտանիքներ, որոնք միայն զբոսայգու դարպասների մոտ են իմացել, որ տոմսերը կեղծ են:
Ալիսային բռնելու համար ոստիկանները ձևացել են, թե ցանկանում են տոմս գնել, հանդիպել են նրա հետ և հետո բերման ենթարկել: Պարզվել է, որ Ալիսան մի քանի տարի է զբաղվում է այդ գործով:
Դատավարությունը տեղի կունենա մարտի 18-ին Լոս Անջելեսի գերագույն դատարանում:
Նշեք, որ Ալիսա Ենոքյանը փետրվարի 27-ին կրկին ձերբակալվել էր, սակայն նրա ձերբակուլթյան մասին մանրամասն տեղեկություններ դեռ չկան: