Մալազիայի իշխանությունները Ուկրաինայի արևելք են ուղարկել մասնագետների խումբ, որոնք կհետազոտեն Malaysia Airlines-ի պատկանող արդեն իսկ երկրորդ «Boeing 777» ինքնաթիռի կործանվելու պատճառները: Հիշեցնենք, որ օդանավին խփել էին Դոնեցկի շրջանում, որտեղ շարունակվում են անջատողականների ու իրավապահների կռիվները: 

Ուկրաինայի իշխանությունները նույնպես ստեղծել են հատուկ հանձնաժողով ողբերգության պատճառների հետաքննման համար: Անջատողականները իրենց հերթին խոստացել են ազատ ելումուտ ապահովել հանձնաժողովի ու օտարերկրյա մասնագետների համար ողբերդության վայրում:

Ուկրաինայի իշխանություններն ու ինքնահռչակված հանրապետությունների ներկայացուցիչները հերքում են իրենց մեղքը և այն բարդում միմյանց վրա: Ինքնաթիռում գտնվում էր շուրջ 300 ուղևոր: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «ահաբեկիչները» մեկ հարցվածով սպանել են 300 հոգի, իսկ Պուտինը մեղքը ամբողջությամբ բարդել է ուկրաինական կողմի վրա: 

Համացանում հայտնվել է նաև մի ձայնագրություն, որում իբրև թե ձայնագրված են ահաբեկիչների միջև խոսակցությունները: Առաջարկում եմ ուշադիր լսել այն...